Հերքում եմ տեղեկությունը, թե ադրբեջանցիները շրջափակել է Մարտակերտի մի խումբ հայ զինվորների

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Մետաքսե

Համացանցում տարածված տեղեկությունը, թե  Ադրբեջանի ԶՈւ-ն արգելափակել է 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) մի խումբ հայ զինվորների, իրականությանը չի համապատասխանում». այս մասին 24 News-ին նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: 

«Պատերազմից հետո դեպքեր եղել են, որ թշնամին առաջ է եկել և տեղակայվել, սակայն ժամեր անց ռուս խաղաղապահները նրանց վերադարձել են իրենց ելման դիրքեր: Եթե նման բան լիներ մենք գյուղի բնակիչներից տեղեկություն կունենայինք, և բացի այդ՝ ռուս խաղաղապահները հիմա ավելի ակտիվ են և մեր Պաշտպանության բանակի հետ համատեղ վերահսկում են: Եթե անգամ որևէ դիրք շրջափակեն՝ ռուս խաղաղապահները տեղակայված են, արագ հասնելու են,  ապաշրջափակեն և թշնամին վերադառնալու է իր ելման դիրքեր, սակայն նման բան չկա: Միանշանակ հերքում եմ ֆեյսբուքյան օգտատիրոջ տեղեկությունը, դա վտանգ պարունակող տեղեկություն է, խորհուրդ եմ տալիս նման ապատեղեկատվություն չտարածել»,- ընդգծեց պատգամավորը:

Նշենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ երկու օր առաջ ադրբեջանցիները պաշարել են հիշատակված ՊՇ-ի 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։ Ժամեր առաջ Արցախի Հանրապետության Պապշտպանության Բանակը ևս հաղորդագրություն  տարածեց, հերքելով ֆեյսբուքյան օգտագիրոջ տեղեկությունը, նշելով, որ «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները  չեն համապատասխանում իրականությանը։ 

«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ - ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,- նշված է ՊԲ հայտարարության մեջ։

--00—ՄՀ

Տեսանյութեր