ԻԻՀ դատախազի՝ Հայաստան եռօրյա այցն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հոկտեմբերի 15-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Երկու երկրների դատախազներն այս օրերի ընթացքում հասցրել են քննարկել ընդհանուր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր, ձեռք բերել հետագա գործակցության նոր պայմանավորվածություններ։

ԻԻՀ գլխավոր դատախազին ընդունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, նա հասցրել է «Արմավիր» քրեակատարողակսն հիմնարկում ծանոթանալ մեր երկրում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների պահման պայմաններին, լինել Երևանում իրանական հոգևոր կենտրոնում՝ Կապույտ մզկիթում»,- տեղեկացրել է նա։

--00--ԱԹ