Վիրավորների ապաքինումն առանց բարդությունների է. ՊԲ հրամանատարն այցելել է նրանց ու դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

մարտ

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին:

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:

Հավելենք, որ գեներալ-մայոր Վարդանյանը,այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:

--00—ԼՄ