Քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման հարցերը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի պոլիկլինիկաների տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, քննարկել պատվաստումային գործընթացով պայմանավորված կազմակերպչական բնույթի խնդիրները` ընդգծելով առաջնային պահպանման օղակի ներգրավվածության կարևորությունը պատվաստումային գործընթացում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը, Արտակ Ջումայանը և Գևորգ Սիմոնյանն աշխատանքային այցերով եղել են մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում: Փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Արարատի մարզում, Արտակ Ջումայանը` Արմավիրի մարզում, Գևորգ Սիմոնյանը` Արագածոտնում: Վերջիններս հանդիպել են մարզային պոլիկլինիկաների ղեկավարների, գյուղապետների, դպրոցների տնօրենների հետ, զրուցել բուժանձնակազմի հետ կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացի, հերթագրումների կարգավորման և, ընդհանրապես, պատվաստումային գործընթացի որակի բարելավման անհրաժեշտության մասին:

Փոխնախարարները կարևորել են COVID-19-ի դեմ պատվաստումները` հիշեցնելով, որ համավարակի պատճառով օրական 40-ից ավելի մահ ենք գրանցում: Նրանք ընդգծել են, որ պատվաստումներն առաջնահերթ ցուցված են քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին:

--00--ԱՀ