Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:

Նա անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։

--00--ԿԿ

Տեսանյութեր