Ռուսաստանում մեկնարկել Է բնակչության մարդահամարը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

Ռուսաստան

Այսօրվանից մեկնարկել է Բնակչության համառուսաստանյան մարդահամարը: Այն կտևի մինչ նոյեմբերի 14-ը:

Ռուսաստանի արդի պատմության մեջ սա արդեն երրորդ մարդահամարն է. մինչ այս դրանք անցկացվել են 2002 և 2010 թվականներին: Ներկայիս մարդահամարը տարբերվում է առաջատար տեխնոլոգիաների լայն օգտագործմամբ: Դրան մասնակցել կարելի է ոչ միայն ավանդական ձևաչափով, սպասելով հաշվառողին, այլև ինքնուրույն՝ պետական ծառայությունների պորտալում, ֆունկցիոնալ կենտրոններում կամ մարդահամարի ստացիոնար տեղամասերում:

Հաշվառողներն առաջվա պես անձամբ շրջայցեր կկատարեն շենքեր ու բնակարաններ, բայց այստեղ նույնպես առանց «թվերի» գործը գլուխ չի գա. նրանք կստանան պլանշետներ, որոնցում հավելված կզետեղվի մարդահամարի էլեկտրոնային թերթիկով: Ինչպես նշում են «Ռոսստատ»-ում, թվային տեսքով տվյալների հավաքումն զգալիորեն կհեշտացնի դրանց հետագա փոխանցումն ու մշակումը:  

 --00—ՄՀ