Փաշինյանը՝ Ալիևին. «ԱՊՀ հարթակը պատմական վեճերի տեղ չէ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Տարածաշրջանն այսօր լրջագույն վերափոխումների շեմին է: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների օնլայն նիստին: Նա անդրադարձավ ԼՂ հակամարտությանը, հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքներին:

«Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում կայունություն լինի»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումն ու երկխոսությունը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցման ուղիների բացումը խաղաղության տանող միակ ուղին են: Նա հույս հայտնեց, որ Բաքուն ազատ կարձակի հայ ռազմագերիներին, նաև հայտնեց՝ Հայաստանը պատրաստ է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ

Տեսանյութեր