Քննարկվել են «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կողմից Տավուշում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մոտ ապագայում իրականացվելիք ծրագրերը: Քննարկվել են նաև Տավուշի մարզում հնարավոր համագործակցության ուղղությունները և զարգացման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամն Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում իրականացնում է ոռոգման համակարգերի վերականգնման, կառուցապատման աշխատանքներ:

--00—ԼՄ

Տեսանյութեր