Գյումրիում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի  3/6 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 35-ամյա Հովհաննես Կոստանյանի վարած  Opel մակնիշի և 43-ամյա Դանիել Գալայի վարած «Ինդիան Սկաուտ» մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ