Սարսանգի ջրամբարի տարածքում գնդակոծվել է Ադրբեջանի շինարարական տեխնիկայի շարասյունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Հոկտեմբերի 13-ին Սարսանգի ջրամբարի տարածքում գնդակոծվել է Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի շարասյունը, որը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հետևում էր Մատաղիս-Գետավան-Վանք երթուղուն:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հետաքննություն է անցկացնում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Արցախի ՊԲ-ն արդեն հերքել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմը ոչ մի մասնակցություն չի ունեցել միջադեպի հետ։

--00--ԱՀ