ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հոկտեմբերի 13-ին Սարսանգի ջրամբարի տարածքում գնդակոծվել է Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի շարասյունը, որը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հետևում էր Մատաղիս-Գետավան-Վանք երթուղուն:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հետաքննություն է անցկացնում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Արցախի ՊԲ-ն արդեն հերքել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմը ոչ մի մասնակցություն չի ունեցել միջադեպի հետ։
--00--ԱՀ