ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի առգրավման մասին լուրն ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Արցախի ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող հերթական ապատեղեկատվությունը: 

«Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:

Պաշտոնապես  հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- հայտնում են Արցախի ՊԲ-ից:

--00--ԱԹ

Տեսանյութեր