Ադրբեջանը կրկին խոսել է ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզների» փոխանցման մասին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը: 

Անդրադառնալով հետհակամարտային իրավիճակին՝ Բայրամովը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը: Իբրև դրա համար անհրաժեշտ պայմաններ՝ նա նշել է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների պահպանումը:

Բայրամովը նաև կարևորել է ՀՀ հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շուրջ բանակցությունների սկսումն ու հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ համաձայնությունների իրականացումը:

--00--ԱԹ

Տեսանյութեր