Խոսողները թող իրենց մեղադրեն, որ «Հյուսիս-հարավ»-ի Սյունիքի հատվածը չի կառուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Այն մեղադրանքները, թե իշխանությունը ՏԻՄ ընտրություններում գործադրում է լծակներ, մերկապարանոց հայտարարություններ են և որևէ հիմք չունեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Ինչ վերաբերում է Գորիսին տրամադրված 1 մլրդ դրամին, ապա դա Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար է տրամադրված։ Ծիծաղելի է դա կապել ընտրությունների հետ:  
Նախկին իշխանության նախաձեռնած Հյուսիս-Հարավ ճանապարհի ամբողջական կառուցումը հայտնի հանգամանքներում հետաձգվել է, սակայն դա անվտանգային հարց էր մեր երկրի համար և օր առաջ պետք է կառուցվեր: Մարդիկ, ովքեր խոսում են անվտանգային խնդիրների մասին, պետք է իրենց մեղադրեն, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սյունիքի հատվածը տարիներ առաջ չի կառուցվել, իսկ ճանապարհին ուղղված միջոցները կասկածելի ճակատագրի են արժանացել»,-նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր