Մինսկում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ԱԳՆ

Մինսկում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում են ունեցել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

--00--ԱԹ