Բեյրութում ցուցարարների ուղղությամբ կրակոցների հետևանքով մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշխարհ

Բեյրութի Թայունի շրջանում ցուցարարների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները սկսել էին հավաքվել՝ Թայունիում նախատեսված զանգվածային ցույցին մասնակցելու համար, որի պահանջն է հեռացնել Բեյրութի նավահանգստում 2020 թվականի տեղի ունեցած պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին:

--00--ԿԿ