Ջավախքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Սամեբա գյուղից (Սամցխե-Ջավախեթի մարզ) 12 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12:51-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 3 կիլոմետր խորության վրա:

Վրաստանի հարավային Սամեբա գյուղը վերջերս ակտիվ սեյսմիկ գոտի է դարձել: Այստեղ գրեթե ամեն օր ստորգետնյա ցնցումներ են տեղի ունենում:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

--00—ԼՄ

Տեսանյութեր