Դատախազությունը բերման ենթարկելու տեսանյութն ուղարկել է ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել սոցցանցերում տարածված տեսանյութի մասին՝ տեղեկացնելով, որ այն ուղարկվել է ՀՀ ՔԿ 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու։

«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:

Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,-գրել է Գոռ Աբրահամյանը:

--00—ԼՄ