ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի հոգևոր առաջնորների՝ Գարեգին Բ-ի, Կիրիլ Պատրիարքի, շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեի՝ հոկտեմբերի 13-ի հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հոգևոր առաջնորդների միջև շփումները տեղի են ունենում տասնամյակներ շարունակ: Դրանք առանձնանում են վստահության մթնոլորտով, ինչպես հետևում է նրանց իսկ տված գնահատականում»,-ասել է Զախարովան և հավելել, որ հանդիպման ձևաչափը նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը և հույս հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, մշակութային և հոգևոր ժառանգության կառույցների պահպանմանը:
«Եվս մեկ կարևոր ձևաչափ՝ խնդիրների հաղթահարման և վստահության մթնոլորտ ստեղծելու և երկխոսության համար»,- ասել է Զախարովան և հավելել, որ Ռուսաստանը կողմ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-նի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել է նաև հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը։
«Հույս ունենք, որ այդկերպ պայմաններ կստեղծվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերի մասով»,- ասել է Զախարովան։
--00—ԼՄ