Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։

Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։

Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։

Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացման ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը: Նախատեսվում է քննարկել նաև ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և երկու երկրներում տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր, դրանց լուծումները։

Կլոր սեղանները կանցկացվեն հետևյալ  թեմաներով․

•«Եվրասիական գործընկերության շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»
• «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»
• « Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»
• «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»

•«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում»

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշոտնյանները բազմիցս են կարևորել այս ֆորումների դերը՝ որպես երկու երկների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։

Կլոր սեղանները կանցկացվեն` Ամիրյան փողոց, տուն 2 հասցեում (Holiday INN Erevan հյուրանոց), իսկ պլենար նիստի ընթացքին հնարավոր է հետևել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կլոր սեղանների հեռարձակումը՝ Synergy.Online հարթակում՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-13:00-ը։ Նիստերը կանցկացվեն զուգահեռ ռեժիմով:

Պլենար նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 19-ին։
__________________________________________________________________________
Միջոցառմանը մասնակցության համար հրավիրված են․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկով,

ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչներ,

ՀՀ և ՌԴ նախարարներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ,

Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ, գործադիր և օրենսդրական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

--00—ԼՄ