Հաագայի դատարանը սկսում է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Հաագա

 ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով․ գրել է 1lurer.am-ը։

Այսօր տեղի կունենա բանավոր փաստարկների առաջին փուլը: Դատական նիստը վարելու է դատարանի նախագահ Ջոան Է. Դոնոհյուն։

--00—ՄՀ