Արցախում կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք է գրանցվել, 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը Ասկերանի և 2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 179 քաղաքացու հետազոտություն, որից 1307-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

--00—ԼՄ