Թուրքիայում պնդում են, թե իրանցի լրտեսների են բացահայտել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

ոստիկանություն

Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրները, հղում անելով  անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, նշում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ ուժերով իրականացրած օպերացիայի ժամանակ 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։

Ըստ տեղեկության` վերոնշյալ խմբի անդամները ձերբակալվել են Թուրքիայում գտնվող իրանցի նախկին զինվորականին ապօրինի ճանապարհով հայրենիք տեղափոխելու փորձի պահին։

 --00—ՄՀ