Քաղաքացին այսուհետ իր հարկային պարտավորությունը կարող է կատարել՝ առանց բանկ այցելելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ, այսուհետ դուք կարող եք կատարել տեղական հարկերի գծով ձեր հարկային պարտավորություններն առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։

Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և զգալի կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների կազմում։

Ձեր համակարգչում կամ սմարթֆոնում բացելով https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով դուք կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները»։

--00—ԼՄ

Տեսանյութեր