Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Մատվիենկո

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկատարեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխազդեցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ․ փոխանցում է ТАСС-ը ։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, իհարկե, մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց լինի։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

 --00—ՄՀ