Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է 13 բնակելի տների շինարարության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղն էր:

Շուռնուխում նախարարը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: Շինարարությունն ակտիվ փուլում է:

Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով:

Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ՝ իրակացվում են անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ: Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 3 տարում:

--00--ԱՀ