Քոչարյանը Նիկոլին կյանք է տալիս հանուն իր վերադարձի. Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Այսօր ժողովրդի մեջ բևեռացված են այդ երկու ուժերը՝ Ռոբերտ Քոչարյան և Նիկոլ Փաշինյան։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանի դիրքերը վատանում են, ու ժեխը սկսում է հասկանալ, որ Նիկոլն այդքան էլ իրենց ձեռք չի տալիս, իսկույն, կարծես պայմանավորված դեսանտի պես, ասպարեզ է իջնում Ռոբերտ Քոչարյանը և աջակցում Նիկոլին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:

«Քոչարյանը, աջակցելով Նիկոլին, նրան մեղադրում  է ավելի հավասարակշռված և ավելի փաստացի նյութերով, իսկ սա նշանակում է Նիկոլին պաշտպանել, գուցե գիտակցված, կամ՝ ոչ, բայց դա այսպես է։ Քոչարյանին, մանավանդ Նիկոլի կողմնակիցներն այնքան են ատում, որ ինչքան էլ գիտակցեն Նիկոլի հանցագործությունը, պաշտպանելու են նրան։ Այս մեթոդով, այս սատանիզմով Նիկոլը կարողացավ ընտրություններում այսպես կոչված մանդատ ստանալ»,-նշել է մեր զրուցակիցը:

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի հարցին և ներքաղաքական այլ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում: