Խուզարկություն՝ 31-ամյա տղամարդու մեքենայում․ պահախցիկում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։ Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված:

Նշանակվել է փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

--00—ԼՄ