Վրաերթեր Երևանում. Երկու դեպքում էլ վարորդները փախել են դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 53-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 11-ին Երևանի Հարավարևմտյան թաղամասում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

Կատարվում է քննություն։

Տեսանյութեր