Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

147

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00—ԼՄ