ՌԴ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը շարունակում է աճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Կորոնավիրուս

Անցած 1 օրվա ընթացքում ՌԴ-ում գրանցվել է COVID-19-ով վարակման 28 717 նոր դեպք: Այսպիսով, Ռուսաստանում դեպքերի ընդհանուր թիվը մինչև հոկտեմբերի 13-ի առավոտյան հասել է 7 861 681-ի: Այս մասին գրում է svpressa.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության տարածքում COVID-19-ից համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 219 329 մարդ (984-ը ՝ վերջին օրը, սա ամենամեծ թիվն է համավարակի ընթացքում), կա 6 916 086  ապաքինված (21 801 մարդ՝ վերջին օրը):

--0--ԿԿ