Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց, ինչը պետպատվեր է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին  ռաունդն է։ Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։

Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը»։

Նա հրավիրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ, ըստ փաստաբանի, խոշտանգման փորձ է կատարվում։

--0--ԿԿ