ԼՂ-ում իսրայելցի զինվորների ներկայության մասին լուրերն Ալիևը «զառանցանք» է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ալիև

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանը «հիմարություն ու երևակայության արգասիք» է համարել Լեռնային Ղարաբաղում «իսրայելցի զինվորականների իբր թե ներկայության» մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

Այդ լուրերին արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` դրանք «զառանցանք» անվանելով: Նա հայտարարել է, թե Բաքուն հերքում է ԼՂ-ում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներկայությունը: Դա, ըստ Ալիևի, «զառանցանք է և Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ»: 

«Մենք հերքում ենք Ադրբեջանին հասցեագրված բոլոր մեղադրանքները` կապված իբրև թե Իսրայելին ազատագրված տարածքներ հրավիրելու հետ: Դա զառանցանք է, պարզապես հարմար առիթ է` Ադրբեջանին վարկաբեկելու, և այն հաշվարկված է ներքին լսարանի համար: Ցանկացած ոք կարող է գալ և համոզվել, որ այնտեղ կյանք չկա: Ամեն ինչ քանդված է»,- ասել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր