Իրանա-ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում․ Աբովյան

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և կանխատեսել ենք, իրանա-ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում։
Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարները ունեցել են հեռախոսային  զրույց, որի ընթացքում ընդգծել են, որ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
Հարթվե՞լ են արդյոք իրենց միջեւ խնդիրները։

Ո’չ…
Քանզի ոչ Իսրայելը դուրս եկավ Ադրբեջանից, ոչ էլ հստակ Սյունիքի ճանապարհի խնդիրը հանգուցալուծվեցին։

Սակայն իրանցիների ռազմական և դիվանագիտական ճնշումը ակնհայտ ցույց տվեց բոլոր տարածաշրջանային խաղացողներին, որ իրանցիները ունեն կամք և հնարավորություններ բոլոր միջոցներով պաշտպանել իրենց շահերը և սա հանդիսանում է գլխավոր արդյուքը իրանցիների համար։

Այնպես որ ոչ մի բան առայժմ ավարտված չէ, ավելի շուտ անցել է՝ քրոնիկ դիմակայութան փուլ»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր