Հիմա էլ նույն մտավորականները լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորի նոր քաղաքապետի ԺՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

էդմոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վանաձորում քաղաքապետի ԺՊ նշանակվելու առիթով։

«2016 թվակակին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ «ընտրությամբ» Վանաձորում հայտնի մի քանի մշակութային գործիչներ հրճվում և լավաշ տեքստեր էին գրում ֆեյսբուքում ու ողջունում այդ պատմական ընտրությունը:

Երեկ վարչապետը Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակել և, բնականաբար, Մամիկոն Ասլանյանն ազատել է քաղաքապետի աշխատասենյակը:

Նկատեցի, որ հիմա էլ նույն մշակութային մտավորական գործիչները հրճվանքով ողջունել ու լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորում նոր քաղաքապետի ԺՊ նշանակվելու առիթով:

Ինչ եմ ուզում ասել. արդեն անիմաստ է որևէ բան ասել, լավ եղե՛ք»:

--00—ԼՄ