Կորոնավիրուսից բուժված մարդը մինչ 90 օր թեստ չի հանձնելու ու չի պատվաստվելու

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակված անձինք առողջանալուց հետո 90 օր ազատված են ՊՇՌ թեստ հանձնելու և պատվաստվելու պահանջից։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

«Հիվանդացած անձինք որպես բացառություն են ու իրենք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու մինչև 90 օր»,- նշել է նա։

--00—ՄՀ