Վահագնի թաղամասի դիմաց Ford Mustang-ը բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  

--0--ԿԿ