Հնդկաստանը ՀՀ-ին առաջարկել է Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես տրանսպորտային հանգույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Տնտեսական

Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Նա նշեց, թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։

«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց», - ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը:

--0--ԿԿ