Լիճքում 1866 մետր երկարությամբ մայթ է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

147

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հատվածում, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ միակողմանի մայթ է կառուցվում՝ 1866 մետր երկարությամբ։

Ինչպես հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ից և կավարտվեն այս տարվա նոյեմբերին։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 254 հազար դրամ։

1484 գծամետր մայթը կառուցվում է 1,50 մետր լայնությամբ, 235 գծամետրը՝ 1 մետր լայնությամբ, 147 գծամետրը՝ 1,38 մետր լայնությամբ։

Ողջ երկայնքով մեկ տեղադրվում են բազալտե եզրաքարեր։ Սալիկապատվող մայթի ընդհանուր մակերեսը կազմում է 2664,7 քառակուսի մետր։

--00—ԼՄ