Ղարաբաղում Թուրքիան մարտահրավեր է նետել Ռուսաստանին․ պատասխան կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Հայաստանի տնտեսական և ժողովրդագրական թույլ կողմը նրա գլխավոր աշխարհաքաղաքական խոցելի տեղն է, և եթե Հայաստանը լրացուցիչ ելքեր ստանա դեպի արտաքին շուկաներ, այն կխթանի տնտեսական աճը, ինչն ուղղակիորեն կապված է երկրի անվտանգության հետ։ Բացի դրանից, կոմունիկացիաների բացումը կնվազեցնի երկու երկրների միջև թշնամանքի աստիճանը։ Մեղրիի միջանցքի բացմամբ Իրանը չի կտրվում Հայաստանից, որովհետև կամ բացվում են հաղորդակցության բոլոր ուղիները, կամ ոչ մեկը չի բացվում։ Մասնակցելով ղարաբաղյան պատերազմին՝ Թուրքիան մարտահրավեր նետեց Ռուսաստանին, և պատասխանը չի ուշանա»,-այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար աշխատակից Նիկոլայ Սիլաևը։ 

«Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերահսկողության սահմանումը նշանակում է էթնիկ զտում։ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, և դժվար է հարցը փակված համարել»,-նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։