Քյարամյանը զբաղված է կադրային փոխատեղումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

փոխատեղում

Նախկին զինդատախազ, ներկայումս ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը Քննչական կոմիտեում նոր պաշտոն է ստացել։ Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նրան տեղափոխել է կենտրոնական ապարատ՝ նշանակելով Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատելով Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։

Իսկ նրա փոխարեն Երեւանի քննչականի պետ է նշանակվել նշված Մհեր Վարդանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Նշենք, որ Քյարամյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել նաեւ ՔԿ դեպարտամենտում. Պաշտոններից ազատվել են Կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչության, ինչպես նաեւ անձնակազմի կառավարման վարչության պետերը։

Առ այսօր թափուր է մնում նաեւ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնը, որտեղ Քյարամյանը ցանկանում է տեսնել իր հովանավորյալին՝ Արթուր Պողոսյանին։ Վերջինս հենց Քյարամյանի միջնորդությամբ 2020 թվականի մայիսին նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, որին Քյարամյանն ուզում է բերել ՔԿ արդեն ավելի բարձր պաշտոնի՝ որպես իրեն տեղակալ։ Նա բավականին հարմար թեկնածու է բոլոր սեւ գործերն անելու համար, քանի որ չունի սկզբունքայնության արգելակներ ու կարող է մեղադրանք առաջադրել յուրաքանչյուրին՝ ըստ ներկայացված պահանջի, սակայն Փաշինյանը դեռ չի տվել իր համաձայնությունը։ Նա այս փուլում պետք է նաեւ ԱԱԾ-ին։

--00--ԱԹ