Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է․ անձնական բժշկին թույլ չեն տալիս տեսակցել նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

սաակ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլիան հայտնել է, որ հացադուլ անող իր պաշտպանյալի առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Սաակաշվիլիի հացադուլը շատ ծանր փուլի է հասել, տեսանելի է դրա հետևանքը․ նա տեղաշարժվելու խնդիր ունի, և, ըստ նրա, ոտքերն այտուցվել են:

Երբ նա խոսում է և՛ նրա շարժումները, և՛ խոսքը պարզ հուշում են, որ քաղցած մնալու բացասական հետևանքներն ակնհայտ են»,- ասել է փաստաբանը և հավելել, որ չնայած այն հանգամանքին, որ Միխեիլ Սաակաշվիլին ուժեղ է, սակայն քաղցը կհանգեցնի առողջության  վատթարացմանը։

Սաակաշվիլիի փաստաբանը նաև տեղեկացրել է, որ նախկին նախագահի անձնական բժիշկը դեռ չի տեսակցել Սաակաշվիլիին, քանի որ բանտի ղեկավարությունը նրան անցաթուղթ չի տվել:  

Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան է ժամանակ հոկտեմբերի 1-ին և նույն օրը նա ձերբակալվել է: Նույն օրվանից Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել, և արդեն 12-րդ օրն է, որ հացադուլ է անում։

Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել էր պատգամավորին ծեծի ենթարկելու, բանկիրի սպանության կազմակերպման համար: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինի հատելու համար:

--00—ԼՄ