Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն, այս մասին ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու համար»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱՀ