Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունը հարևան որևէ երկրում. Սաիդ Խաթիբզադե

Խաթիբզադե
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Իրանը որևէ մեկի հետ չի կատակում իր անվտանգության հարցով. այս մասին բոլորը գիտեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Իսրայելն ուր էլ մուտք գործի, իր հետ բերում է անկայունություն ու ահաբեկչություն: Մենք այս մասին հայտնել ենք Բաքվին: Իսրայելը ցանկանում է տարածաշրջանն անկայուն տեսնել: Թեհրանն ու Բաքուն պետք է զգուշություն ցուցաբերեն, որ երրորդ կողմերն իրենց հարաբերություններին չխառնվեն: Մենք Իսրայելի ներկայությունը չենք հանդուրժի հարևան որևէ երկրում»,- ասել է նա:

--00--ԱԹ