Արցախում պատերազմից հետո առաջին անգամ ընտրություններ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Վաղը 2020 թվականի պատերազմից հետո առաջին ընտրությունները կանցկացվեն Արցախում: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

Արցախի 4 համայնքներում այսօր լռության օր է: Իսկ հոկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Խաչմաչ ու Ծաղկաշատ, Մարտունու շրջանի Հերհեր և Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:

--00--ԱԹ