Անիի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։

Հոկտեմբերի 5-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Նրա տանը կից կառույցում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե արկղով կես կիլոգրամից ավելի դեղնականաչավուն չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույն բույսի չորացված ցողուններ։

Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է վայրաճ կանեփի թփերից ու թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար։

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ