Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ «Նովայա գազետայի» գլխավոր խմբագրին, ֆիլիպինցի լրագրողուհուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Նոբել

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Է «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային: Դափնեկիրներին հոկտեմբերի 8-ին հայտարարել Է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմիտեն որոշել Է մրցանակը շնորհել «խոսքի ազատության գործում նրանց ջանքերի» համար, «ինչը նախադրյալ Է ժողովրդավարության եւ կայուն խաղաղության համար»: «Ժողովրդավարական հասարակությունները կանխում են պատերազմներն ու հակամարտությունները, դա լավագույն պաշտպանությունն Է, որը հասարկությունները կարող են կանգնեցնել պատերազմների եւ հակամարտությունների դեմ: Բայց չկա ժողովրդավարություն առանց խոսքի ազատության»,- ընդգծել Է Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռայս Անդերսենը:

«Նրանք շատ համարձակ, ակնառու լրագրողներ են, (մրցանակի շնորհումը նրանց) ցույց Է տալիս, թե ինչ Է նշանակում լինել լրագրող և ինչպես կարելի Է օգտագործել խոսքի ազատությունը նույնիսկ շատ բարդ, սահմանափակ պայմաններում»,- նշել Է նա՝ մեկնաբանելով դափնեկիրների անունները: Դմիտրի Մուրատովն առաջին ռուսաստանցին Է, որը դառնում Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ավելի վաղ այդ մրցանակը 1990 թվականին ստացել Է Միխայիլ Գորբաչովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԹ