Բայդենը 1 տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիջոցները. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1 տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Իրավիճակը Սիրիայում և դրա շուրջ, հատկապես թուրքական իշխանությունների գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում խարխլում են ԴԱԻՇ-ին հաղթելու արշավը, ինչպես նաև վտանգում է խաղաղ բնակիչներին և սպառնում է խաթարել տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը», - նշվում է է Բայդենի հայտարարությունում:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոց սահմանելու պատճառը թուրքական բանակի ռազմական ներխուժումն էր Սիրիա և քրդական աշխարհազորայինների դեմ գործողությունը:

--00—ԼՄ