ԱՆ ղեկավարն ու նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

սեզոն

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները, ինչը հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է:

Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:

Հիշեցնենք` սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով:

--00—ԼՄ