Բանակի հրամկազմը ապրում էր ցոփ ու շվայտ կյանքով, գնում էին կազինո և մսխում բանակի փողերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Բանակի հրամկազմը ապրում էր ցոփ ու շվայտ կյանքով, գնում էին կազինո և մսխում բանակի փողերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Խոսելով պարտության պատճառների մասին՝ ազատամարտիկը հատկապես շեշտադրեց անկազմակերպ վիճակը։ Նրա խոսքով, պատերազմի ժամանակ աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախ ձեռքը, այսպիսի պայմաններում հնարավոր չէր հաղթել։

Բայց որպես առաջնային պատճառ՝ Մալխասյանը դիտարկեց անցյալի ծանր ժառանգությունը, քանի որ նախորդ իշխանությունները անխնա թալանել են երկիրը, իսկ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չարեց, ոչ մի լուրջ փոփոխություն չիրականացրեց ծանր վիճակից դուրս գալու համար։

--00--ԱՀ